Անուն չեմ տա, որ ոչ իրան նեղացնեմ, ոչ էլ՝ իրա լսարանին, բայց մի հատ կոմիկ կա, տարբեր կերպարներով հումորներ ա անում։ Զարմացած եմ ուղղակի, նենց ադեկվատ մարդիկ են էդ հումորների վրա խնդում, տարածում, լայքում 🤦
Էն օրն ընկերս դրել է, թե բա նայի։ Նայում եմ ու չգիտեմ՝ ոնց չխնդալս պահեմ։
Էս մեջքով կանգնած աղջիկը մի 10 րոպե անդադար ծխում ա, ու էդ անասուն հոտը գալիս ա ուղիղ վրես։
Համերգի ենք, շարժվելու տեղ չկա, որ ես հեռու գնամ, իրա վեջն էլ չի։
Հիմա որ իջնեմ դեմքին, ընկերը խառնվի, մի հատ էլ ընգերոջ դեմքին իջնեմ, ինչքանո՞վ եմ սխալ։
Ընտրությունների վրով մի բան հարցնեմ։
Մի կողմ թողնենք «ռուսի մարդիկ են», «հող հանձնող են» պահերը։ Անցած անգամ շատերս, իշխող ուժից դավադիտ եղած, գնացինք այլընտրանք փնտրելու, ու քանի որ չկար տենց մեկը, սրանք եկան ավտոմատ։
Հիմա սրանք վատն են, ի՞նչ ենք ուզում անել, էլ ո՞ւմ բերենք։