#Սեյրան_Գրիգորյան
«Ինչո՞ւ ես տխուր»
Հեղինակի 5 գիրքն է, ուր փորձ է արվում մեր ժամանակակցի տեսանկյունից դիտարկել անցյալը՝ անհատի պաշտամունքի ծանր տարիները , երբ խաթարվում էին մարդկային ճակատագրերն ու բնավորությունները։ Հայ գր-ն մեջ նոր շունչ,նոր ասելիք ու նոր մոտեցում։
#Ռոալդ_Դալ
«Ջեյմսն ու հսկայական դեղձը»
Սիրելի՛փոքրիկներ Իսահակյան գրադարանը առաջարկում է հանդիպում ճանաչված գրող Դալի զարմանալի հերոսների հետ: Այստեղ դուք կհանդիպեք Ջեյմսին և նրա ընկերներին,ու միասին մի զարմանահրաշ, արկածներով լի ճամփորդության կմեկնեք՝ աշխարհի հակառակ ծայրը:
#Օրվա_միտք
Եթե երբևէ փորձես գտնել մեկին, որ մշտապես պետք է քեզ օգնի հաղթահարել կյանքի փորձություները, ապա պիտի հիասթափվես, պարզապես նայիր հայելու մեջ ու կգտնես նրան քո մեջ...
#Արմեն_Մխեյան
#Սեպտեմբերի_1
Դեպի գիտ��լիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է:Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ Իսահակյան գրադարանը առանձնակի ջերմությամբ է շնորհավորում ու բարեմաղթանքները հղում բոլոր դպրոց-րին և հատկապես մեր I դաս-ին՝ մաղթելով հաջողություն կյանքի բոլոր փուլերում:
📚 Գիրք՝ գիտելիքի հավերժ աղբյուր։
👆 Շատերն են երազում այնքան ժամանակ ունենալ, որ աշխարհի բոլոր գրքերը կարդան։
👉․․․միշտ ժամանակ գտե՛ք գիրք կարդալու համար։
👆 Գիրքը տալիս է գիտելիք։ Այն զարգացնում է մարդու մտածելակերպը, երևակայությունը, ընդլայնում է նրա աշխարհայացքը։
#Մեր_երախտավորները#Աշոտ_Սուքիասյան
/լեզվաբան,բգդ պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտ վաստ գործիչ/
Խիստ համեստ ու մատչելի, հասարակ ու քչով գոհացող նման մարդկանց մասին ասում են ժողովրդական: Հիրավի,լեռան մեծությունը երևում է հեռավորությունից: Այս խոսքերը վերաբերվում են լեզվաբան Ա․Սուքիասյանին։
#Մկրտիչ_Պեշիկթաշլյան
/բանաստեղծ, դրամատուրգ, հայ նոր քնարերգության և արևմտահայ կանոնավոր մշտական թատրոնի հիմնադիր/
Եղել է ժամանակի նշանավոր մանկավարժներից մեկը։ Հայոց լեզու և գրականություն, ֆրանսերեն է դասավանդել Թարգմանչաց, Լուսավորչյան և Հռիփսիմյանց վարժարաններում։
#Անտոնիո_Սալիերի
Իր ժամանակի ամենահայտնի և ճանաչված կոմպոզիտորներից էր Սալիերին ,ով զբաղեցնում էր պալատական կապելմեյստերի պաշտոնը։ Փայլուն կոմպոզիտոր և դիրիժոր Անտոնիո Սալիերին գրել է ավելի քան 40 օպերա և զգալի թվով վոկալ և գործիքային ստեղծագործություններ։
1958 թ-ի օգոստոսի 18-ին ԱՄՆ-ում լույս տեսավ Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպը, որը մեծ համբավ բերեց գրողին:
Վեպն իր հսկայական ժողովրդականությամբ պարտական է ոչ միայն իր ոճին, այլև իր սկանդալային թեմային:
#Նոր_գիրք#Իսահակյան_գրադարան#Ագաթա_Քրիստի
«Սպանություն Վիկարի տանը»վեպը հեղինակի առաջին մեծածավալ ստեղծագործությունն է,որտեղ հանդիպում ենք ամենատես միսս Մարփլի կերպարին: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1930 թ-ին: 1949-ին որպես պիես բեմադրվել է Լոնդոնի «Փլեյհաուս» թատրոնում:
#Նոր_գիրք#Ագաթա_Քրիստի
Մեծահարուստ տիկնոջը դաժանորեն խեղդամահ են արել գնացքի իր խցիկում,իսկ նրա թանկարժեք սուտակներն անհետացել են:Սովորական կողոպո՞ւտ,թե՞ շատ ավելի խճճված մի պատմություն. բացահայտումը մնում է արդեն հանգստի անցած խուզարկու Էրքյուլ Պուարոյին:
#Նոր_գիրք#Իսահակյան_գրադարան#Ագաթա_Քրիստի
«Ծռմռված տունը» համարվում է «դետեկտիվի թագուհու» ամենախճճված վեպը: Այն հրատարակվել է 1949թ. հետպատերազմյան Անգլիայում: Գրքում հեղինակը ներկայացրել է մեկ ընտանիքի պատմություն՝ իր գաղտնիքներով ու միջանձնային հարաբերություններով:
#Դետեկտիվի_թագուհի
Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նա գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը:
#Իսահակյան_գրադարան
#Գրական_օրացույց
Այսօր դերասա��,ռեժիսոր,սցենարիստ,Հայաստանի ժող. արտիստ,Երևանի պատվ. քաղաքացի Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է։Նկարահանել է վավ. և գեղ. ֆիլմեր՝«Հայկական նրանկարչություն»,«Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը»,«Լույս», «Դեղերի ծնունդը»,«Նորից եկավ ամառը» և այլն։
#Վարդգես_Պետրոսյան
Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հաս գործիչ։
• Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, թե չէ` ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները։
• Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել՝ ձանձրալի է:
#Իսահակյան_գրադարան