Microsoft-ը թողարկել է վիդեոներ գեներացնող նեյրոցանց: Bing Video Creator-ի միջոցով ձեր տեքստի հիման վրա կարող եք ստանալ 5 վայրկյանանոց վիդեոներ: Bing Video Creator-ն աշխատում է Sora-ի հիման վա: Նոր նեյրոցանցն առայժմ կարող եք անվճար փորձել Microsoft Bing բջջային հավելվածներում
Ghibli ստուդիոյի ոճով նկարների մասին մի պահ մոռացեք, նոր բան ենք ստացել 😂 chatGPT-ում կարող եք վերբեռնել ձեր լուսանկարը ու պահանջել (կամ խնդրել☺️), որպեսզի գեներացնի համապատասխան ոճով խաղալիք:
ChatGPT-ի նոր մոդելը կարողանում է վերբեռնված լուսանկարից ստանալ Ghibli անիմե ստուդիայի մուլֆիլմի ոճով նկար: Այդ ստուդիային են պատկանում «Ուրվականներից քշվածները», «Հաուլի քայլող ամրոցը» և այլ նմանատիպ հայտնի անիմացիաները, որոնց ռեժիսորը հանրահայտ Հայաո Միյաձակին է:
Գժանոց 📷📷📷
Փորձարկել եմ Google-ը կողմից վերջերս թողարկված Gemini 2 Flash Image Generation մոդելի փորձնական տարբերակից: Սա հերթական նկարների գեներացման մոդել չի, այլ նկարների ֆանտաստիկ խմբագրիչ՝ տեքստային նկարագրության հիման վրա
Փորձել կարող եք այստեղ՝ https://t.co/V4ibU8KyvI
Մեկ տարվա դադարից հետո որոշել եմ վերսկսել Armblog.net-ը գործունեությունը: Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարից հետո առաջին գրառումը նվիրում եմ Անդրոիդի համար վերջերս իմ կողմից ստեղծված հայտնի Ալիաս խաղի հայերեն տարբերակին` https://t.co/peL5S0aPRx
Samsung ընկերությունը պահպանում է իր առաջատարի կարգավիճակը 2006 թվականից և բոլորին հրավիրում է միասին նշելու այս իրադարձությունը՝ մասնակցելով վիկտորինային և հնարավորություն ստանալով շահելու Smart TV-ի գործառույթով շարժական Samsung Freestyle պրոյեկտոր: https://t.co/0XXzDwUH9w
Հերթական տեխնոլոգիական հեղաշրջումը ChatGPT-ի ստեղծողների կողմից: Sora կոչվող նոր նեյրոցանցը տեքստային նկարագրության հիման վրա ստեղծում է չափազանց ռեալիստիկ վիդեոներ😲 Ավելի քան 40 գեներացված վիդեոներ բարձր որակով կարող եք տեսնել Տելեգրամում՝ https://t.co/oDoEucOJHn