ՀԱԳ-ի հայ պարբերական մամուլի թվայնացման և նշաճանաչման գործընթացի շրջանակում ամբողջովին նշաճանաչվել են
հետևյալ թերթերը Արարատեան աշխատաւոր: Գիւղացիական թերթ : Հ. Յ. դաշնակցութեան Էջմիածնի շրջանային կոմիտէի օրգան : Խմբ.՝ Գ. Քեալաշեան, Մ. Ստեփանեան. Էջմիածին: տպ. Մայր Աթոռի, 1919թ.։
Հայաստանի ազգային գրադարանում Martiros Sarian House-Museum / Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ կայացավ «Մարտիրոս Սարյան․ Վարպետի հիշատակին» խորագրով միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի հիշատակին։
Նրան բոլորս գիտենք…
ով մտածում է՝ իր ընտանի կենդանին նույնպես լավ ընթերցող կլինի
Գրադարանի տարածք կենդանիների հետ մուտք գործել չի կարելի՝ բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձանց ուղեկցորդ շների
Ներկայացված են Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներում պահպանվող Հարություն Քյուրդյանի աշխատությունները, նրա մասին գրքերն ու հրապարակումները՝ հնարավորություն ընձեռելով ընթերցողներին ծանոթանալու անվանի գիտնականի հարուստ ժառանգությանը։
Լատվիայում հայտնի լրագրող, գրող, խմբագիր և հրատարակիչ Ալեքսանդր Հերոնյանը Հայաստանի ազգային գրադարանին նվիրաբերել է «Արարատ» թերթի 2023, 2024, 2025 և 2026 թվականների համարները, ինչպես նաև «Կռունկ» մշակութաբանական տարեգրքի 2024 և 2025 թվականների համարները։
Հիշատակարան ունի։ Հայոց Շարակնոցի՝ Հոգևոր շարականների առաջին ժողովածուն է։ Շարականները կատարվել են եկեղեցական տարբեր տոներին, սրբերի հիշատակի, պահքի օրերին։ Շարականների հիմնական աղբյուրը Սուրբ գիրքն է, պատմագրությունը, Ընդհանրական և հայ եկեղեցական կյանքի իրադարձությունները։
Սիրելի՛ հետևորդներ,
Բաժանորդագրվեք Հայաստանի ազգային գրադարանի տելեգրամյան ալիքին
https://t.co/HzUZaLNaLS
Եղեք տեղեկացված, ետ մի՛ մնացեք մեր լրահոսից։
#ԱզգայինԳրադարան#Telegram#Նորություններ
Սինե-ակումբում կայացավ Բերտրան Բոնելոյի «Գազանը» ֆիլմի ցուցադրությունը
Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճում հերթական անգամ կինոսերները համախմբվել էին Սինե-ակումբի շրջանակում՝ դիտելու ֆրանսիացի ռեժիսոր Բերտրան Բոնելոյի ուշագրավ և քննարկումների առիթ տվող «Գազանը» (2023) ֆիլմը։
Հայաստանի ազգային գրադարանը հայ պարբերական մամուլի թվայնացման ու նշաճանաչման գործընթացի շրջանակում ամբողջովին նշաճանաչվել են
հետևյալ թերթերը
Արծիւ: Գրական, մշակութային, կրօնական եւ ընկերային շաբաթաթերթ։ Անթիլիաս։ Կաթողիկոսարան Մեծի Տանն Կիլիկիոյ, 1994-2015.
Թանգարանների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին, որն այս տարի կրում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագիրը, ընդգծելով թանգարանների առանցքային դերը՝ որպես մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների պահպանման ու փոխանցման հարթակներ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի կողմից համակարգվող «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս է տեսել «ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ »(մ․թ․ա․ VIII-V դդ )գրքի հայերեն թարգմանությունը։
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում Գրատպության թանգարանը մայիսի 16-ին բաց է մինչև ուշ գիշեր։ Այցելուները մասնակցում են տարբեր ինտերակտիվ ծրագրերի, որոնք ուղղված են մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության խթանմանը և դրա կարևորության ընդգծմանը։
Նրան բոլորս գիտենք…
ով գրադարանն օգտագործում է «ինչպես իրեն հարմար է»
բայց գրադարանը սիրում է խնամք
Գրադարանի գույքը, շենքը և տարածքը աղտոտել, փչացնել կամ վնասել չի կարելի։
Խնդրում ենք նաև՝ իրեր չդնել և չհենվել ցուցափեղկերին, ինչպես նաև չնստել պատուհանագոգերին