Էլեկտորատի զգալի հատվածի գիտակցությունը խեղված և շեղված է՝ շնորհիվ ՀՀ երեք նախագահների, բայց հատկապես՝ այսօրվա վարչապետի, ինչը գրեթե երաշխավորված է դարձնում ՛՛մերօրյա Անդրանիկի՛՛ հաղթանակը հնարավոր ընտրություններում: Ցավոք, նախագահներ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը գնացին սխալ ուղիով
Առավել սրեմ առաջարկս երկրորդ և երրորդ նախագահներին` հավելելով նախագահ Տեր֊Պետրոսյանի` անձնական իշխանական հավակնություններ չունենալու դրույթը. ոչ միայն անձնական, նաև թիմային քաղաքական հավակնություններ նախկին նախագահները չպիտի ունենան։ Դա կլինի ապագա հաղթանակի ամենահզոր գրավականը։
Բարձրացնում եմ ճնշումը և կրկին դիմում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին. եթե միանաք նախագահ Տեր-Պետրոսյանի կոչին, ես հրաժարական կտամ ռեկտորի պաշտոնից և կլծվեմ իշխող ռեժիմի քաղաքականապես տապալմանը: Այլապես կհամարեմ, որ դուք ամեն ինչ արեցիք՝ Փաշինյանի իշխանության վերարտադրման համար:
Ամբողջովին միանում եմ նախագահ Տեր-Պետրոսյանի կոչին, նաև իմ անունից կոչ եմ անում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին՝ միավորվեք, պարոնայք, մի բզկտեք առանց այն էլ բզկտված հանրությանը: ՀՀ երեք նախագահների միասնական դիրքավորումը որոշիչ դեր կխաղա օրհասական այս ժամանակներում:
Նախագահ Սարգսյան, կամ դուք պետության գլուխ եք՝ ըստ Ձեզ հետ ամենայն հավանականությամբ նախօրոք համաձայնեցված այս փորձանք Սահմանադրությամբ, կամ այս պետությունը գլուխ չունի: Եթե գտնում եք, որ անելիք չունեք՝ այսօր ևեթ հրաժարական տվեք: Գոնե սեփական դեմքը փրկելու աղոտ ակնակալիքով:
Այո, ունենքնդե-ֆակտո վիճակ, որը անկարող ենք փոխել այսօր: Սակայն այս վիճակը չի կարելի լեգիտիմացնել՝ հետագայում կորսվածը վերադարձնելու շանս թողնելու համար: Ճիշտ այնպես, ինչպես թուրքը չէր ընդունում վիճակը դե-յուրե, իսկ մենք միամիտ զմայլվում էինք դե-ֆակտոյով: Հիմա թող իրենք զմայլվեն:
Ունենք դե-ֆակտո վիճակ, որին երբև չի կարելի համաձայնվել դե-յուրե: Այս ոչ բարով Ազգային Ժողովի առաջին պարտքն է չեղարկել Նիկոլի ստորագրությունը: Երկրորդը՝ ձևակերպել նրա հրաժարականը: Երրորդը՝ իշխանությունը հանձնել սահմանը պահող լավագույն ջահելներին: Որոնք կինքնակազմակերպվեն անպայման:
Ինձ դիմեցին իմ կողմից հարգված սփյուռքահայեր՝ Ճանաչիր Արցախը շարժմանը միանալու խնդրանքով: Հրաժարվել եմ՝ քանի որ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ ՃԱՆԱՉԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԻՄ ՄԱՍՆ Է, ԻՄ ՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ: Ինչպե՞ս կարելի է հորդորել ՛՛ճանաչել՛՛ ծնողիդ կամ զավակիդ: Դասական օրինակ է ազգային պոտենցիալի փոշիացման:
Բացարձակ չեմ կիսում նախագահ Սարգսյանի՝ արդեն բազմակի անգամ հնչեցրած երաշխիքները, թե չենք խփելու նաֆթամուղին: Անվտանգության պարտադիր բաղադրիչ է նաև թշնամու վախը: Չեմ ասում՝ ասեք՝ խփելու ենք, ընդամենը մի՛ ասեք, որ չենք խփելու: ԴԱ ՉԻ ԲԽՈՒՄ ՀՀ ՇԱՀԵՐԻՑ:
Խորհուրդս Հայաստանի ղեկավարներին. հարցազրույցներում չսևեռվել պատմության վրա՝ առավելևս եթե դրանց լավ չեն տիրապետում: Կա 2 թեզ, որ պիտի հնչի պաշտոնական Հայաստանից. պատերազմը ոչ թե ինքնավարության, այլ պետության կենսական շահերի համար է, և վարվում է միջազգային ահաբեկչության դեմ: ՎԵՐՋ:
Ակնհայտ է որ հայկական կողմին անհրաժեշտ է բեկում մտցնել բանակցային գործընթացում: Դրան կա երկու ձև. կամ փոխում ես բանակցության առարկան, կամ՝ բանակցողին: Կա նաև երրորդը՝ երբ փոխում ես և՛ առարկան, և՛ բանակցողին:
Апшеронский султан в своих враках договорился до того, что обвинил Российскую империю в этноциде: якобы преднамеренном переселении в Карабах армян в начале ХIХ века с целью изменить демографическую картину. АУ, российские историки и политологи, вам нечего сказать по этому поводу?
Армянский сегмент интернета в восторге от вчерашнего разговора Соловьева с Пеговым. А мне он решительно не понравился. И в первую очередь ложной констатацией о том, что воюет Арцах, а не Армения. Господа, не дезинформируйте ваших слушателей: это война Армении и армянского народа.
Ильхам, не путай бюджет Армении с бюджетом великого армянского народа. Тебе даже с нефтедолларами до него не дотянуться. Лучше придерживайся перемирия, не губи судьбы своих и чужих. И не считай больше деньги в чужих карманах - все равно просчитаешься. Как в этот раз. Опомнись!
13 կուսակցությունների առաջարկությունը համարում եմ ոչ միայն անտեղի, նաև վնասակար: Երկիրը ունի ղեկավար, որը ամբողջական պատասխանատվություն է կրում իրավիճակի համար: Եթե գտնի նպատակահարմար՝ կխորհրդակցի ում հետ կուզի: Որպես նախկին վարչապետ հրաժարվում եմ մասնակցել որևէ նման ֆորմատի: