Մի անգամ ինտերվյուի ժամանակ պատմում էի արածս արշավի մասին, որով իրազեկում էինք տարածում ամուսնական բռնաբարության մասին (որ, քուրդ, եթե քեզ բռնաբարողը մարդդ ա, դա մեկ ա բռնաբարություն ա), hiring manager-ը հարցրեց՝ բա մոտդ մեղքի զգացում չկա՞, որ ⬇️
Եթե թազա էքսդ 3 օրվա մեջ 4 անգամ ասում ա հանդիպենք, արդյոք դա նշանակում ա որ ուզում ա նորից բզբզալ թե որ ուզում ա արտահայտվի քլոժըրի ստանա ու տենաս որն ա ավելի վատ
Չեմ դադարում մտածել նրա մասին, որ 57 քառակուսի մետրանոց, 26 թվին շահագործման հանձնվող ծմակիս գնով կարայի Դենդրոպարկի մոտ քոթեջ առնեի ու էս տարվա վերջ տեղափոխվեի ընդեղ ապրելու։
Poor things-ում ոչինչ բացահայտ չի քննադատվում բացի գերությունից, բայց հեղինակն ակնհայտորեն այ տենց մորալ հարցեր ա մեջ քցում, ու ամբողջ կոնտեքստը հաշվի առնելով՝ բնավ ռոմանտիզացիա չեմ տեսնում կինոյում։
Տարրական լեզվական ընկալում ա պետք տեսնելու համար, որ ոչ Լոլիտան (գիրքը), ոչ Poor Things-ը պեդոֆիլիա չեն ռոմանտիզացնում։ Հակառակը՝ Լոլիտայում դա քննադատվում ա շատ բացահայտ։
Մի անգամ դեյթի էի մի ռուսի հետ, շատ քյութ տղա էր, սաղ օրը ֆռֆռացինք, ինձ տարավ մոտակա այգում փիսոներին կերակրելու, հետո կֆց-ում նստած ինձ ցույց էր տալիս ճապոնական կֆց-ի մենյուն, մի մեգայուղոտ բանի վրով ասի I wonder what it tastes like, ասեց like a heart attack
Մամայի պատվիրած ժենգյալի փոխարեն ինչ-որ ռանդոմ դաշտային խոտեր եմ առել, արդեն 4 օր ա՝ լռվում ա վրես։ Էսօր էլ թե բա՝ կարող ա՞ գլուխդ էդ խոտերից ա ցավում, դրանց մեջ նարկոտիկ էլ կլինի։