Որ կողքից նայում եմ անվստահ լինելուս կամ անապահովության զգացմանս՝ էնքան հեշտ լուծելի են թվում։ Բայց որ ներսից եմ նայում՝ էնքան բարդ ու խորն են երևում, որ համարյա անլուծելի են թվում։
Ֆրանկ Հերբերտի «Ավազաթմբում» (Dune) մի հատ աղոթքի պես բան կա վախի մասին, որ պարբերաբար կրկնվում ա։ Շատ լավն ա ու ես էլ կուզեի, երբ վախենամ՝ տենց մոտեցում ունենամ վախին։ Որոշեցի թարգմանեմ ու ներքևում կդնեմ, որ հիշեմ
Շատ եմ նեղվում, որ ինստայում ինչ-որ անկապ սթորի եմ գցած լինում, մեկ էլ քաղաքական սթորիներ անող ընկերներս սկսում են սթորիներ անել, թե ով իրանց ուզած քաղաքական բաները չի փոստում՝ հանցակից ա, վատն ա, եսիմ ինչ։
Ճիշտն ասած, շատ եմ մտածել բարոյականության, ինստագրամով քաղաքական թեմաներ բարձրաձայնելու, ընկերներիս քաղաքական հայացքների ու լիքը առչվող թեմաների մասին, բայց դեռ չեմ ջոկում՝ ինչ պետք ա անեմ նման դեպքերում։