Երբ փոքր էի, հազվագյուտ միջատներ էի փնտրում։ Գիշերային սիրամարգաթիթեռը ամենասիրածն էր, որ տենց էլ չգտա, մինչև անցած տարի բալկոնում, մոտ 15 տարի անց, երբ արդեն մոռացել էի դրա մասին։ Երևի երբեմն պետք չի զոռով փնտրել էն ինչ ուզում ենք ու պետք ա թողնենք ամեն ինչ ժամանակին
Տան հայելիները ամսից ավել ա չեն բերում։
Ու օրեցօր էնքան ա պահանջը մեծանում, ամեն շաբաթ զանգում մի քանի սմ մեծացնում եմ պատվերները
Եթե մի քիչ էլ ուշացնեն, սաղ պատերը հայելի են դառնալու
Տխուր հարուստ, թե երջանիկ աղքատ դիլլեմայում ես ընտրել եմ առաջինը, բայց խնդիրն էն ա, որ ծովի աղով, հավելումներով ու մոմերով քարե վաննայից հետո շատ մեծ ջանքեր եմ թափում, որ կարողանամ նորմալ տխրեմ