Օգտագործելով TESS տիեզերական աստղադիտակի տվյալները՝ պարզվել է, որ 89 M թզուկի մոտ գրանցվել են ուժեղ բռնկումներ։ Շատ հայտնի FBS 0250+167 M թզուկի մոտ հայտնաբերվել են երկու մոլորակներ՝ յուրաքանչյուրը մոտավորապես 1.1 արեգակնային զանգվածով:
#TESS#BAO#Space https://t.co/JPmYB8ELU0
Մայիսի 2-ից 23-ը ընթանալիք զորավարժություններին մասնակցելու համար ադրբեջանական կողմը Թուրքիա է ուղարկել «Սու-25» գրոհայիններ:
#Mil#Azerbaijan#Turkiye https://t.co/whv9JxYY4c
Թուրքիան Իրաքի հետ կապված լոգիստիկ ու էներգետիկ թիրախներին հասնելու համար մեծապես օգտվում (օգտվելու) է ջրային գործոնից։
#Turkey#Irak#AIISA https://t.co/KzMgmeRkkQ
Նախորդ տարվա տնտեսական երկնիշ աճն արդեն 2023թ. առաջին ամիսներին որոշ մակրոտնտեսական ցուցանիշների գծով հետընթաց է գրանցում:
#AIISA https://t.co/Q5TNahFbws
25-ամյա համաձայնագիրը, որի կյանքի կոչումն Իրանի նախագահի այցի բուն նպատակն էր, դեռևս մնալու է թղթի վրա՝ հաշվի առնելով դրա ռազմավարական բնույթը:
#Iran#China#AIISA https://t.co/oxHLJtBbWA
Հայաստանին և Արցախին վերջին 30 տարիներին հազվադեպ է հաջողվել ներդաշնակեցնել իրենց շահերը Ռուսաստանի կամ Արևմուտքի դիրքորոշումների հետ, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ամեն ինչ կորսված է:
#Armenia#Russia#Artsakh#AIISA https://t.co/MNcU3IygDM
Նախիջևանի ինքնավարության վերացումը շարունակվում է. ստուգումներն այնտեղ իրականացնում են Ադրբեջանից ժամանած պաշտոնյաները։
#Nahijevan#Mil https://t.co/oUoZLBAEoD
Ներկայումս Հնդկաստանի բնակչությունը կազմում է 1 422 706 266 մարդ, Չինաստանինը՝ 1 425 831 275 մարդ։ 2023թ. ընթացքում Հնդկաստանը բնակչության թվով կգերազանցի Չինաստանին։
#India#China#Population https://t.co/sveWkXwLoL
Թուրքական հետախուզական նոր ԱԹՍ-ի աշխատանքային բարձրությունը 2743,2 մ է։ Այն զարգացնում է մինչև 100 կմ/ժ արագություն։ Սերիական արտադրությունը և մատակարարումը նախատեսված է իրականացնել 2023թ.։
#Bayraktar#DİHA#UAV#Baykuş#Mil https://t.co/IAn4IqJksM
Արման Բաբաջանյանը հայտնել է, որ ԱՄՆ կառավարության առանձին գործակալությունների, ԱՄՆ հայկական, հունական, հրեական լոբբիստական խոշորագույն կազմակերպությունների հետ մեկնարկել են դեպի Արցախ ԱՄՆ հումանիտար օդային բեռնափոխադրում իրականացնելու առաջարկը։
#Artsakh https://t.co/UzGgTb2p19
Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը և Մոսկվան մոտ ապագայում ստորագրելու են համապարփակ պայմանագիր երկու երկրների համագործակցության մասին։
#Iran#Russia#Jalali https://t.co/GTeEkMoOKg
«Բազմակուսակցական համակարգը պետք է լինի հավասարակշռված. կուսակցությունների բազմաթվությունը չպետք է հանգեցնի կուսակցական համակարգի չափազանց տրոհման». Արտաշես Խալաթյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրավագետ:
#AIISA#Parliament#Armenia https://t.co/opl1Z9psOZ
Հայկական Նախիջևանը, «երլիբազլըղը», Թալիբովը և Նախիջևանում տեղի ունեցող գործընթացները՝ OC Media-ի սյունակագիր Իսմի Աղաևի հոդվածում:
#Nahijevan#Azerbaijan https://t.co/dPqUQNG6tk
Ուկրաինական ճգնաժամի մեկնարկից հետո աշխարհում ակտիվացել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի փլուզվելու, նոր աշխարհակարգ կառուցելու անհրաժեշտության և Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ի կազմից բացառելու մասին քննարկումները #Ukraine#AIISA https://t.co/Rk8onxGHdo
Սոցցանցերի ղազախական տիրույթում տարածվում են կոչեր՝ առաջիկա կիրակի օրը կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցելու ցույցերին և զանգվածային անկարգություններին։
#Kazakhstan https://t.co/JlkZvA9iya
Բուլղարիայի բազմաթիվ քաղաքացիներ ձմեռային կարիքների համար սկսել են մեծաքանակ գնումներ կատարել Թուրքիայի արևմտյան նահանգներից։ Ավելի վաղ Գազպրոմի մատակարարման դադարեցումից հետո Բուլղարիան անցել էր ադրբեջանական գազին։
#Gas#Bulgaria#Turkey#Gazprom https://t.co/mfSXEolrxR